Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը հույսը չի կորցրել

Հունիս 13,2012 11:19

Aravot.am-ի հարցին` ո՞ր ոլորտում եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը, ՀՀԿ խորհրդի անդամ, չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Սահակյանը հակադարձեց. «Բոլոր ոլորտներում»:

Հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է ինքն էլ ընդգրկվի գործադիրում, քանի որ պաշտոնից հեռացած ԲՀԿ-ական նախարարների աթոռները դեռեւս թափուր են եւ միայն առաջիկայում կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում կհստակեցվի` թե ովքե՞ր են պաշտոնավարելու: Սահակյանն ասաց, որ այդ թեմայով հանդիպում նախագահի հետ ինքը չի ունեցել, որեւէ առաջարկ չի ստացել. «Ես կուսակցական եմ, կուսակցական ավագ ընկերները լավ տեսել են իմ աշխատանքն ու գործունեությունը, կարծում եմ, համապատասխան ճիշտ որոշում կկայացնեն»:

Արդյոք ինքն իրեն գործադիրում տեսնո՞ւմ է` հարցին, մեր զրուցակիցը հակադարձեց. «Իմ կատարած աշխատանքը օրենսդիրում, մինչեւ այդ նաեւ գործադիրում տեսել են կուսակցական ղեկավար մարմինները, երկրի նախագահը եւ եթե հարմար կգտնեն գործադիրում` պատրաստ եմ աշխատել գործադիրում, եթե օրենսդիրում` կաշխատեմ օրենսդիրում»:

Նա չի բացառում, որ նոր կառավարությունը ձեւավորելիս հնարավոր են մեկ-երկու տեղաշարժեր, որոնց արդյունքում էլ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ համարներին հնարավորություն կընձեռվի մտնել խորհրդարան: Հարցին` ինչ որ բան գիտե՞ք, Սահակյանն ասաց, որ ընդամենը ենթադրում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930