
Սահակյանը կարծում է, որ քաղաքական համակարգը Հայաստանում կայացած է եւ քաղաքական ենթատեքստով մեղադրանքները, հետապնդումները անցյալում են. «Այն համակարգը, որը ներդրվեց մեր քաղաքական թիմի կամքի շնորհիվ` եւ ազատ խոսքի իրավունքը, եւ քաղաքական հետապնդումներից զերծ մնալը, այսօր կայացած են: Եթե ինչ-որ մեկը փորձում է շղարշ քաշել, չեմ կարծում, որ դա ճիշտ է»:
Նա գտնում է, որ պետք չէ շտապել մեկնաբանություններում եւ որակումներում. «Ես կարծում եմ, որ դա իրավապահների խնդիրն է եւ երբ նրանք կտան վերջնական գնահատականն ու գործի բովանդակության բնույթը, այն ժամանակ էլ արժե քաղաքական մեկնաբանություններ տալ»:
Ընդհանրապես, Սահակյանի վերաբերմունքը ԲՀԿ-ին այսպիսին է. «ԲՀԿ-ն ինձ համար մի քաղաքական թիմ է, որն ունի իր ծրագիրը եւ գործունեւությունը, շարժվում է դրանով»: ԲՀԿ-ի` կոալիցիայից հրաժարվելն էլ, մեր զրուցակցին առանձնապես չի անհանգստացնում. «Մենք առանձին քաղաքական թիմեր ենք, ունենք մեր ծրագրերը, ուղին, տեսլականը, նպատակները եւ տեսակետները: Այն քաղաքական թիմերը, որոնք կիսում են այդ ծրագրերը, հատկապես 2013 թվականի նախագահական ընտրությունների մասով եւ մեզ հետ են, մենք ողջունում ենք եւ ընդունում: Եթե ոչ` առանձին քաղաքական թիմ է, շարժվում է իր ծրագրով»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































