Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր մասնագետների ինքնագլուխ արարքները

Հունիս 13,2012 19:03

Իջեւանի քաղաքապետարանից  տեղեկացանք, որ քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լուսինե Սուքոյանը վերջին շրջանում անկանոն է ներկայացել աշխատանքի, կամ գործի ներկայանալով` շուտ է հեռացել:  Քաղաքապետարանում առկա աշխատանքի ներկայացողների գրանցամատյանում նրա անուն-ազգանվան դիմաց ստորագրությունների  տեղում դատարկ տեղեր են եղել: Լ. Սուքոյանը   այդ գրանցամատյանը  իրեն տրամադրելու խնդրանքով  դիմել է քաղաքապետի  քարտուղարուհուն, սակայն մերժում է ստացել:  Լուսինեն հետո ինչ-որ կերպ կարողացել է գրանցամատյանը վերցնել եւ  իր անվան դիմաց ստորագրել: Սակայն նրա ինքնագլուխ արարքը բացահայտվել է, քաղաքապետարանի շուրջ մեկ տասնյակ աշխատողներ քաղաքապետ Վարդան Ղալումյանին զեկուցագրեր են գրել` հայտնելով աշխատանքից  Լուսինե Սուքոյանի անհարգելի բացակայությունների մասին: Լ. Սուքոյանն իր դիմումի համաձայն ազատվել է  աշխատանքից:  Լ. Սուքոյանը Իջեւանի ավագանու նախկին անդամ Գարիկ Սուքոյանի դուստրն է: Գարիկ Սուքոյանն էլ  չէր ներկայանում ավագանու նիստերին եւ անհարգելի բացակայությունների պատճառով ավագանու անդամի նրա լիազորությունները դադարեցվեցին: Նշենք, որ նախկինում Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մեկ այլ գլխավոր մասնագետ` Աստղիկ Եգանյանն ինքնագլուխ կերպով փոփոխություններ էր կատարել համայնքի գույքահարկի բազայում: Նա ներկայումս քաղաքապետարանում չի աշխատում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930