«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի, Արարատյան, Թամանցիների, Գ. Նժդեհի, Ս. Սարգսյան, Սևանի, Ս. Զորավար, Արշակունյաց, Ֆրունզե, Մայիսի 9, Օդեսայի, Պատկանյան, Կոտովսկու, Հրազդանի, Չեխով, Մանանդյան, Մադոյան, Նիզամի, Շևչենկո, Եղբայրության, Մանթաշյան փողոցների, Արին-Բերդի փողոցի և 3-րդ նրբանցքի, Վ.Շենգավիթ թաղ. 2-րդ փողոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Բագրատունյաց փողոցում կնկատվի ջրամատակարարման ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: