Մինչ Լեհաստանում եւ Ռուսաստանում քննարկվում են այդ երկու երկրների ազգային հավաքականների երկրպագուների միջեւ տեղի ունեցած դաժան բախումների պատճառները, լրատվամիջոցները նախազգուշացնում են այդպիսի նոր միջադեպերի հավանականության մասին: «Коммерсант»-ը տեղեկացել է, որ Վարշավա մեկնում են ֆուտբոլային խուլիգանների «վառ դեմքեր»: Համենայնդեպս, այդպես արտահայտվել է մոսկովյան խմբավորումներից մեկի ներկայացուցիչը: Նրա խոսքերով, այդ «լուրջ տղաները» Լեհաստան մեկնում են վաղը` խմբային մրցաշարի վերջին խաղում Ռուսաստանի ազգային հավաքականին աջակցելու: Նրանք վճռական են` վրեժ լուծել մի քանի օր առաջ ռուս ֆանատների վրա կազմակերպած հարձակման դիմաց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: