
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի` 2012 թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Թադևոսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 2 արձանագրությունը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հովհաննես Հայկի Մարգարյանին տալու մասին:
ԿԸՀ մամլո ծառայություն


















































