Մտածված անարդար մոտեցումների, թե՞ ՀՀԿ-ի ներսում առկա անվստահության ու թերահավատության արդյունք էր, որ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը տեղ չգտավ գործադիրում. այս հարցին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նկատեց. «Բամբասանքներին մի հավատացեք, որովհետեւ առաջիկայում ոչ միայն Սամվել Նիկոյանը, այլ նաեւ այն քաղաքական գործիչները, որոնք որ ներդրում ունեն կուսակցության աշխատանքներում, կունենան իրենց տեղը: Եվ դա ամենեւին չի նշանակում, որ ՀՀԿ-ն որոշակի վատ վերաբերմունք ունի Սամվել Նիկոյանի նկատմամբ: Պահպանողական կուսակցությունները մի օրվա մեջ հարցեր չեն լուծում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: