Անկախ պատգամավոր, ՀՀԿ մեծամասնական ընտրակարգով ընտրված Սամվել Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպին. Նա հայտարարեց, որ այս պարագայում ռեստորանի սեփականատեր, ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ոչ մի մեղք չունի. «Պարոն Հայրապետյանն ինչ իմանար, որ նման բան կլիներ»:
Սամվել Ալեքսանյանը Ռուբեն Հայրապետյանի մտերիմ ընկերն է։ Վերջինս նույնիսկ ԱԺ ընտրություններին Ալեքսանյանի հաշվեհամարին 50 հազար դրամ էր փոխանցել, որ նա կարողանա մասնակցել ընտրություններին:
Այն հարցին, թե եթե իր՝ «Փարվանա» ռեստորանում տեղի ունենար նման միջադեպ, ապա նա ինչպես կվարվեր, պարոն Ալեքսյանը նշեց, որ երբ նոր էին բացում համալիրը, նման մի քանի դեպքեր եղան. «Շուտ դրա դեմը առանք, նենց չի, որ մեր մոտ էլ չի եղել, բայց դեմն առանք: Ազիզ ջան, ես առաջներում լիքը պրոբլեմներ եմ ունեցել, դե հիմա կյանք ա, լինում է էլի»:
Իսկ ինչպես ինքը կվարվեր, եթե «Փարվանա»-ում նման միջադեպ լիներ: «Ինչպես որ պարոն Հայրապետյանն է պատժելու»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: