
– Պարո՛ն Թովմասյան, որպես արդարադատության նախարար ի՞նչ եք անելու, որ «Հարսնաքարի» գործով խնդիրը արդար լուծում ունենա դատարանում, քանի որ օրինակ, երբ նույն Ռուբեն Հայրապետյանը հայհոյեց լրագրողին, ՀՀ դատարանն ու դատախազությունը գտան, որ այդտեղ հանցակազմ չկա: Այս պարագայում կարծում եք ՀՀ դատարանը ի զորու կլինի՞ ճիշտ վճիռ կայացնելու:
– Եթե ես ունեմ մի բնակարան, էդ բնակարանը տվել եմ վարձով եւ էնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում, դա չի նշանակում, որ ես եմ դրա համար պատասխանատու միայն: Կա Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, եւ ես առիթ չունեմ էս դեպքում չհավատալու: Կան ձերբակալվածներ, քննությունն ընթանում է, եւ հուսով եմ, որ հասարականության որոշ շրջանի մոտ առկա «անպատասխանատվության մթնոլորտ» հասկացողությունը վերանալու է: Եւ էս առաջին քայլերը խոսում են հենց դրա մասին: Որպես արդարադատության նախարար՝ ուղղակի հիշեցնում եմ, որ մենք ունենք անկախ դատական իշխանություն եւ արդարադատության նախարարը չի որոշում, թե նրանք ինչ պիտի անեն: Ընդհանուր հսկողական մեխանիզմներով, ինչպես մյուս գործերով, այս գործով դատաքննության ժամանակ եւս կհետեւենք, թե արդյո՞ք թույլ են տրվում խախտումներ, թե թույլ չեն տրվում:
– Դուք ասում եք, որ հավատում եք Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, մինչդեռ նույն գործով տուժողները վկայում են, որ 10-15 հոգի են եղել ծեծողները…:
Կարդացեք նաև
– Տուժողներից մեկը’ Արտակը, իմ անմիջական’ ներքեւի հարեւանն է, եւ ես այդ բոլոր մանրամասներին ծանոթ եմ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:


















































