Կազանում ընթացող ՖԻԴԵ-ի շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց՝ սեւ խաղաքարերով տանուլ տալով Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկին: Նախավերջին՝ 10-րդ, տուրից առաջ, որում Էլինան այսօր հանդիպում է Ալիսա Գալյամովայի հետ, մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է հաստատվել: Համփի Կոներուն, Էլինա Դանիելյանը եւ Աննա Մուզիչուկը վաստակել են 6,0-ական միավոր եւ բաժանում են 1-3-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: