Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններն արդյունք չեն տա, քանի դեռ…( Տեսանյութ)

Հունիս 21,2012 11:37

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն արդյունք չեն տալու այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ կլինի. Aravot.am-ին ասաց  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Ադրբեջանը ՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ՝ փորձելու է հարցը տեղափոխել այնտեղ:

Պարոն Մանոյանի համոզմամբ,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն էլ ՝ այլեւս չձգձգել ղարաբաղյան հարցի լուծումը հարցի լուծում չէ. «Դա հերթական հայտարարությունն է կասեի, որովհետեւ արդեն 2009 թվականից ի վեր իրենք նման հայտարարություն այս ամիսներին կատարում են՝ միջազգային հավաքների ժամանակ: Եվ ուրեմն ակնկալել, որ իրենց հայտարարույթւոնն ինչ-որ նոր բաների կբերի, հիմք չկա:  Կարծում եմ հիմնական նպատակը պատերազմի առաջն առնելն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930