Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 20-ին Ելփին գյուղում Քաջիկ Ալավերդյանին պատկանող անասնագոմում արջերը հոշոտել են 4 գլուխ ոչխար, իսկ հունիսի 21-ին փորձել են մտնել Հմայակ Հարությունյանին և Գարսևան Ալավերդյանին պատկանող անասնագոմերը, սակայն չկարողանալով` ջարդել են ցանկապատը և ցրիվ տվել անասնակերը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը և Վայոց ձորի «Անտառ» դուստր ձեռնարկության տնօրենը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: