
Այս տարվա հունվարին նա իր փաստաբան Ռադիկ Պապյանի միջոցով ձեռք է բերել իր անձնագիըը եւ հեռացել Հայաստանից: Է.Քոսակյանի նկատմամբ հայտարարվելէ հետախուզում, եւ Բերդի ոստիկանությունը Քոսակյանին հայտնաբերել է Ռուսաստանում: Նա տեղափոխվել է Հայաստան եւ ներկայումս գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Սույն քրեական գործի քննությամբ բացահայտվել է, որ փաստաբան Ռադիկ Պապյանը Էդուարդ Քոսակյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու համար նրա հորից՝ Սերժիկ Քոսակյանից պահանջել է 8 հազար դոլար:
Ռ. Պապյանը 2010թ. սեպտեմբերի վերջին Սերժիկ Քոսակյանից ստացելէ 3 հազար ԱՄՆ դոլար, մնացած 5 հազար դոլարը վերջինս հրաժարվելէ վճարել: Ռադիկ Պապյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նրա դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան): Նախկինում «Առավոտը» տեղեկացրել է, որ Ռադիկ Պապյանի կնոջ՝ Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի պետ Հրանուշ Ներկարարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այն բանի համար, որ յուրացրել է Բագրատ Նազինյանի ընդհանուր առմամբ 27 ամիսների թոշակը` 1 միլիոն 388 հազար 800 դրամ: Նշենք, որ նախկինում Ռադիկ Պապյանը եղել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Իջեւանի տարածաշրջանում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































