ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Հարսնաքարի» դեպքի հետ կապված Ռուբեն Հայրապետյանին չի մեղադրում. «Ռուբեն Հայրապետյանի մեղքը որ՞ն է, նա մասնակցել է ծեծի՞ն, որ մեղադրենք»,- զարմացավ Հակոբյանը, պաշտպանելով կուսակից ընկերոջը: Ըստ նրա՝ «Մենք ունենք փաստարկված դեպքեր, կան հիվանդանոցում գտնվող մարդիկ, դե եկեք համբերենք: Կան իրավապահ մարմիններ, որոնք զբաղվում են այդ գործով, հարկավոր է համբերատար հետեւել, արդյունքում կտեսնենք, թե ինչ կլինի»:
Հակոբյանն առաջարկում է հասարակությունը բաժանել տարբեր խմբերի, ու տեսնել, թե որտեղ կռիվ չի եղել. «Որպես հասարակության անդամ, ասեմ, որ շատ վատ բան է տեղի ունեցել, ցավալի է, բայց նման միջադեպեր կարող են լինել ցանկացած ռեստորանում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: