
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը արդարացավ, որ ըստ իրենց սահմանած չափորոշիչի՝ նման ֆիլմեր պետք է ցուցադրվեր կես գիշերից մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Սկզբում այն արդարացրեց իրեն, բայց օրենքի փոփոխություն եղավ. «Ես կարծում եմ՝ հեռուստատեսությունները պետք է գնան ինքնակարգավորման ուղղությամբ: Ոչ մի ազդեցություն չպետք է լինի նրանց վրա: Դա ապագայի հարց է: Սերիալը դա հեռուստատեսային ժանրերից մեկն է, ու չի կարող դա չլինել, բայց այլ հարց է, թե ինչ բովանդակություն ունի: Համաձայն եմ` կարելի է ավելի լավ նկարահանել: Խոսվում է, որ հանվեն, բայց դա ասողը` լավ չի տիրապետում ոլորտին»:
«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության խմբի անդամ Զաքար Խոջաբաղյանը, ի պատասխան Դադասյանի, ասաց , որ իրենց պահանջը վերաբերում է սերիալների բովանդակությանը. «Կարծես դիվերսիա է սկսվել հայկական ընտանիքների, ծնողի ու կնոջ դեմ: Ըստ իս, սա արվում է նաեւ միտումնավոր, քանի որ այն մարդիկ, ովքեր խրախուսում են այսօր, ժամանակին դեմ են եղել հեռուստասերիալներին»:
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Պավել Սարգսյան համոզմամբ` օրենքը ունի լրացումների կարիք ու պետք է հասկանալ, ո’րն է բռնությունը. «Մեր օրենսդրության մեջ չկա մի կետ, որի համաձայն, կպատժվի մեր արժեքները ծաղրողը: Ես խնդրում եմ ՀՌԱՀ-ին, որ մեր օրհներգը` խորհրդանիշով, ցուցադրվի նախատեսված ժամին` կես գիշերին եւ առավոտյան 6-ին, այլ ոչ թե էրոտիկ ֆիլմը դադարեցվի եւ դա ցուցադրվի»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


















































