«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի, Մելիքյան, Միրաքյան, Օտյան, Քուչակ, Մ.Գոշ, Շահումյանի 16, 17, 18 փողոցների, Սեբաստիա փող. 10, 12, 14, 16, 18, 18Ա, 23, 23Ա, 25, 27 շենքերի, Բ1, Բ2, Բ3, Բ4 և Ա1, Ա2, Ա3 բնակելի զանգվածների, Հաղթանակ թաղամասի 1-5 փողոցների, ինչպես նաև Արգավանդ, Գեղանիստ, Թաիրով գյուղերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: