Ի պատասխան Aravot..am կայքում տեղ գտած տեղեկատվությանը`Գյումրիում հունիսի 23-ին տեղի ունեցած ինչ-որ միջադեպի կապակցությամբ, հարկ ենք համարում պարզաբանել, որ Գյումրու քաղաքապետի որդին այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի , իսկ տարածված լուրը տեղեկատվական սադրանք է, որը նպատակ ունի հերթական անգամ թեժացնել Գյումրիում նախընտրական մթնոլորտը:
Լրատվամիջոցների համար էլ, թերևս, պետք է ուշագրավ լիներ, որ այդ տեղեկատվությունը տարածողը ռուսական ազգանունով անհայտ մի կին է, ով, ըստ երևույթին, ինչ-որ վճարի դիմաց, չափազանց մեծ ջանադրություն է գործադրել բոլոր լրատվամիջոցներով հերյուրանքը տիրաժավորելու:
Վերստին փաստենք, որ Գյումրու քաղաքապետի որդին նշված վեճի հետ առնչություն չի ունեցել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: