Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը տեղյակ չէ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության պահանջից

Հունիս 26,2012 16:20

 Aravot.am-ը ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք առաջին դասարանցիներին հայալեզու կրթական բովանդակությամբ համակարգիչ տրամադրելու ծրագիրը բխո՞ւմ է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հայտնի պահանջից:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել էր մի շարք կետեր ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում:  Դրանց թվում էին հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը, համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը եւ ներմուծումը կրթական միջավայր եւ այլն:

«Ես առաջին անգամ եմ լսում, որ  «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը դիմել է կուսակցություններին, առաջին անգամ եմ լսում, որ այդ նախաձեռնությունից նման առաջարկ է արվել: Իսկ կոնկրետ առաջին դասարանցիներին նման համակարգիչներ տրամադրելու,  էլեկտրոնային հայալեզու բովանդակության ստեղծման ու զարգացման մասին գաղափարը ՀՀԿ ծրագրում ներդրվել է իմ առաջարկությամբ եւ նախարարության կողմից է կառավարության  ծրագիր մտել: Գուցե ՀՀԿ գրասենյակ դիմել են,  ամեն դեպքում ուրախ եմ, որ զուգահեռ նույն ուղղությամբ ենք մտածել»,-պատասխանեց նախարարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930