Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի գողերը ՝ «բերդում»

Հունիս 26,2012 22:40

 2012թ.  Բերդի տարածաշրջանում կատարված բնակարանային բոլոր՝ 9 գողությունները տեղի ոստիկանության կողմից բացահայտվել են:  Ոստիկանությունից տեղեկացանք, որ հունիսի 3-ին Բերդ քաղաքի 25-ամյա բնակիչ, նախկինում դատված Արմեն Ռուբենի Ոսկանյանը Բերդի բնակիչ Հրաչ Զաքինյանի տնից գողացել է  1 միլիոն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով ոսկե զարդեր եւ 20 հազար դրամ: Այդ գողությունը հաջորդ օրը  բացահայտվել է: Հունվարին Արծվաբերդի 28-ամյա բնակիչ Դավիթ Էդվարդի Չոբանյանը իրենց գյուղում  կատարել  է  5 բնակարանի գողություն՝ գողանալով 3 հատ «նոութբուք» համակարգիչ, թվային նվագարկիչ, թվային լուսանկարչական ապարատ եւ այլն:Նա, մինչ  հանցագործությունների բացահայտվելը,  հասցրել է գողոնի մի մասը վաճառել, մնացած մասն առգրավված է:

Մայիս ամիսին Բերդի 22-ամյա բնակիչ Դավիթ Պողոսյանը Բերդ քաղաքում կատարել է ընդհանուր առմամբ  10 կտոր ոսկե զարդերի եւ 60 հազար դրամի գողություն, գողոնն առագրավված է, Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Այգեձորի բնակիչ Սասուն Երեմյանը հարազատ գյուղում բնակվող սահմանապահ 2 սպաների տներից գողացել է թվային նվագարկիչներ եւ «նոութբուք» համակարգիչ, գողությունները բացահայտվել են: Բացի բնակարանային գողություններից, ոստիկանները բացահայտել են  նաեւ Բերդ քաղաքի  բնակիչ Սոս Խորենի Ներսիսյանի  եւ Չինչին գյուղի բնակիչ Հովհաննես Էդիկի Գյուրջինյանի կողմից անտառանյութի ապօրինի արտահանման դեպքերը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930