
Վերադասավորման երկու տարբերակ կա՝ կամ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների միասնական շտաբից բացի, այս անգամ նաև միասնական թեկնածու են ձևավորում, կամ էլ «Բարգավաճ Հայաստանը», այսպես ասած, այլընտրանքից վերադառնում է իշխանության և հայտարարում է Հանրապետականին սատարելու մասին: Վերադասավորման այլ տարբերակ կարծես թե չի մնացել, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերության դաշտում: Այս երկու կուսակցությունները կամա, թե ակամա, համաձայնեցված, թե պատահաբար այնպես են սեղմել դաշտը, այնպես են այն կոնսպեկտավորել, որ այլ տարբերակների համար որևէ հնարավորություն կարծես թե չի մնացել, և վերադասավորումները կախված են նրանից, թե ինչի շուրջ և մինչև ինչքան կպայմանավորվեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, և ինչ չեն կարողանա կիսել: Ըստ դրա էլ աշնանը կձևավորվի քաղաքական գործընթացների առանցքային տրամաբանությունը:
Այնպես որ, խորհրդարանական ընտրություններից հետո արդեն նախագահական ընտրություններում կարծես թե մեծ գաղտնիքներ առանձնապես չեն մնացել:
«Ժամանակ»


















































