«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունիսի 30- ին, որից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000 դրամ) տուգանք:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում 2012 թվականի հունիսի 30-ից հետո ևս կշարունակվի գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների փոխանակման գործընթացը` առանց որևէ տուգանքի նշանակման:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: