Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակը Հայաստանում եւ բարեփոխում տեսավ, եւ վատթարացում

Հունիս 29,2012 21:45

Նորվեգիայից պատվիրակը պնդում է՝ փոփոխությունները պետք է լինեն ոչ միայն թղթի վրա

Արդեն հաղորդել ենք, որ այսօր՝ իր ամառային նստաշրջանի վերջում ԵԽԽՎ-ն քննարկեց Վեհաժողովի մոնիթորինգի 2011-ի հունիսից 2012-ի մայիսի ընթացակարգի վերաբերյալ զեկույցը: Այն ներկայացնում էր ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար, Էստոնիայի պատվիրակ Անդրես Հերկելը:

Թեեւ զեկույցում եւ բանաձեւի նախագծում Հայաստանին վերաբերող բազմաթիվ դրույթներ կային՝ մեր պատվիրակները չէին ներկայացրել փոփոխությունների առաջարկներ ու նաեւ չմասնակցեցին քննարկմանը: Ելույթ ունենալու համար չէին հերթագրվել նաեւ Ադրբեջանի պատվիրակները:

Քննարկման ընթացքում մեր երկիրը հիշատակվում էր միայն այն համատեքստում, որ այն գտնվում է ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո: Եվ միակ գնահատականը, որ մեր վերաբերյալ հնչեց՝ Նորվեգիայից պատվիրակ Լիզ Քրիսթոֆերսենն էր, որը հայտարարեց. «Մենք գոհունակությամբ ենք նշում առաջընթացը, որ տեղի է ունեցել մի շարք երկրներում: Ուստի պետք է շնորհավորենք մեր գործընկերներին այն երկրներից, որոնք նշվել են, մասնավորապես՝ Ալբանիա, Հայաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Մոլդովա, Վրաստան, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Բուլղարիա եւ Թուրքիա. թեեւ դեռ ընթանալու ճանապարհ կա: Փոփոխությունների պետք է հասնել ոչ միայն թղթի վրա, այլ նաեւ գործնականում:
Միեւնույն ժամանակ, մենք տեսնում ենք մտահոգիչ զարգացումներ, հատկապես Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Ուկրաինայում, որոնց մեծ մասը հիշատակվել է այլ ոլորտներում առաջընթաց գրանցած երկրների շարքում: Այլ խոսքերով, մենք տեսնում ենք զուգահեռ եւ բարեփոխումներ եւ վատթարացում նույն երկրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930