Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքերին, նշել է, որ դա ոտնձգություն է պետական իշխանության նկատմամբ:
«Ցավալի է, դա ողբերգություն է, հուսամ, նման բան այլևս չի պատահի, ես անձամբ ճանաչելով ոստիկանապետին` որպես սկզբունքային մարդ, որևէ առիթ չունեմ չվստահելու նրա ասածին, որ բոլոր մեղավորները պատժվելու են:

Նախարարի խոսքով, այստեղ մենք այլ խնդիր ունենք, այն է, սահմանել, թե ինչ է նշանակում անվտանգության աշխատակից և ինչ իրավունքներ նա ունի:
Կարդացեք նաև
«Իրավական առումով այստեղ այլ խնդիր կա, այն է, հստակ կանոնակարգել, ինչ է նշանակում հանրային օբյեկտի ապահովություն, ովքեր կարող են մասնակցել դրան, ինչ իրավունքներ ունեն կամ չունեն թիկնապահները և անվտանգության աշխատակիցները, ինչ անել, ինչ հագուստ կրել, թեև պետք է նշել, որ ձեռբերումներ ևս կան այդ ոլորտում, հիմա փողոցներում թիկնազորեր այլևս չեն հանդիպում: Մենք այստեղ կարգավորման խնդիր ունենք, և մոտ ապագայում ես իրավական միջոցներ կձեռնարկեմ» ,-ասաց նա:
Նշենք, որ այսօր նախարարը մասնակցում էր Ալեք Մանուկյան 8/1 կառուցվող շենքի առաջին հարկի հասցեում գտնվող Նոտարական պալատի բացման արարողությանը:


















































