Այսօր Անդրանիկ սարկավագ Մանուկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցին այդպես էլ չարձագանքեց «Հարսնաքարում » անվտանգության աշխատակիցների կողմից ծեծված բժիշկ Վահե Ավետյանի դեպքին: «Ես մանրամասն տեղեկություն չունեմ դեպքի մասին, բայց կուզենամ հասկանալ, եկեղեցին ի՞նչ անելիք ունի, քրեական գործ է հարուցվել եւ ուզում են օրենքով հարցին լուծում տալ: Դա մեղք է համարվում, ու մեր հոգեւորականները ամեն ժամանակ իրենց եթերներում ասում են, որ այս արարքները տանում են կործանման»,- «Արմատ» ակումբում ասաց սարկավագը:
Նրա խոսքերով, եթե օրենք կա , ապա այն պետք է կիրառվի.« Եթե բանը հասնում է նրան, որ օրենքը չի կիրառվում, պետք է հոգեւորականը գա ու ասի դու սխալ դատապարտեցիր այս մարդուն»: Նա վստահեցրեց, որ շատ դեպքեր են եղել , երբ հոգեւորականները այդ մասին արձագանքելու պատճառով կարգալույծ են եղել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: