
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում 4-րդ գումարման ԱԺ-ի «Ժառանգության» Անահիտ Բախշյանը, արձագանքելով Բադեյանի խոսքերին, ասաց. «Այն մարդիկ, ովքեր այսօր Բադեյանի նման գնահատական են տալիս կամ առնվազն իրենց մարդկային դիրքորոշումը, ցավակցությունը չեն հայտնում կամ թաղմանը չեն գնում այս պահին, իրենք, իմ կարծիքով, դառնում են մեղսակից, որովհետեւ եթե իրենք բոլորն այսօր այստեղ լինեին եւ մարդկայնորեն ընտանիքին ցավակցեին, ապա դրանով կուզեին ասել, որ մենք Ռուբեն Հայրապետյանի հետ չենք: Մեզ մի շփոթեք իր հետ, մեզ մի դրեք իրար կողք: Եթե չեն գալիս, կամ առավել եւս պաշտպանում են, նշանակում է` իրենք մեղսակից են դառնում: Հասարակությունը իրենց նույն շարքին է դասելու: Ռուբեն Հայրապետյանը, ոնց ուզում եք մտածեք` ինքը այդ հանցանքի անմիջական մասնակից չէ, բայց մեղսակիցներից է: Հանրապետության նախագահն էլ է դառնում մեղսակից: Ավանի ամբողջ ընտրողները, ովքեր Ռուբեն Հայրապետյանին են ընտրել, իրենք ուզեք թե չուզեք` մեղքի բաժինն ունեն, անգամ ես ունեմ իմ մեղքի բաժինը, որ իմ երկրում այսպիսի երեւույթ կա, որ կարող են այն աստիճան անպատժելիություն եւ իրենց իրավունքների գերագնահատում լինել, որ պատգամավորի թիկնապահը կարող է մարդուն ծեծելով սպանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































