
«Առավոտ» օրաթերթում հրապարակված Արտաշես Արտավազդի Ալեքսանյանի բաց նամակի կապակցությամբ («Առավոտ» օրաթերթ, 12.05.2012թ.).
Ոստիկանության մայոր Արտաշես Արտավազդի Ալեքսանյանին զինվորական ծառայության ընդունելը հակասում է «Զինծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինիս արդեն իսկ 56 տարեկան է: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արտաշես Արտավազդի Ալեքսանյանը ՊՆ համակարգում մրցույթային կարգով կարող է զբաղեցնել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն մինչև 65 տարեկանը` համապատասխան թափուր պաշտոնի առկայության և դրա վերաբերյալ հայտարարություն հրապարակվելու դեպքում: Հայտարարությունները հրապարակվում են ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում:
aravot.am կայքում հրապարակված «Ադրբեջանի հետ սահմանն անօրինական է պաշտպանել» հոդվածի կապակցությամբ. (aravot.am, 23.04.2012թ.).
Յուրիկ Շավարշի Անանյանը ՀՀ ԶՈւ պահեստազոր է արձակվել պայմանագրային շարքային զինծառայողի պաշտոնից: Զինվորական ծառայության ստաժը արձակման պահին կազմել է 8 տարի 2 ամիս 10 օր, այդ թվում` ծառայությունը 25.11.1977-28.11.1979թ.թ. ծառայությունը ԽՍՀՄ ԶՈւ և 20.09.1996-05.06.1988թ.թ. ՀՀ ԶՈւ ենթասպայական պաշտոնում, որից նա արձակվել է ծառայողական անհամապատասխանությամբ` ենթասպա կոչումից աստիճանազրկվելով մինչև շարքային: 03.04.2006թ.-ին 47 տարեկան հասակում Յուրիկ Շավարշի Անանյանը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և որպես պայմանագրային շարքային ծառայել է մինչև 23.09.2010թ.: Ծառայությունից պահեստազոր է արձակվել 51 տարեկանում` սահմանային տարիքի լրանալու կապակցությամբ:
Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և անձնական գործերը ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն ներկայացնում են համապատասխան տարածքային զինկոմիսարիատները: ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն Յուրիկ Շավարշի Անանյանի փաստաթղթերը մուտքագրվել են 10.05.2012թ. և նրան նշանակվել է երկարամյա ծառայության կենսաթոշակ, որը նա կստանա հունիս ամսից: Կենսաթոշակը կհաշվարկվի 30.06.2011թ.-ից` երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվանից:
Հարգանքով` ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































