
Փորձագետի խոսքերով, խնդիր է առաջանում նաեւ այն ժամանակ, երբ միջդատական փուլում քրեական պատասխանատվությունից անչափահասին ազատելու որոշում է կատարվում: Ըստ նրա, ազատման դեպքում անչափահասի հետ աշխատանքներ չեն տարվում, ու դրանով մեծանում են կրկնահանցանքի ռիսկերը: Ս. Սահակյանն ասաց, որ պատժից ազատման ու քրեական պատասխանատվությունից ազատվելու դեպքերը սահմանափակ են, ու իրեն զարմացնում է, թե ոստիկանությունն ինչպես է որոշում, թե ո՞ր անչափահասներին պետք է ուղղորդի համայնքային վերականգնողական կենտրոններ, որոնց՝ ոչ:
Հաջորդ խնդիրը փորձագետը համարում է անչափահասներով զբաղվող մարմինների մասնագիտացվածության բացակայությունը.«Միջազգային չափանիշները պահանջում են, որ անչափահասների արդարադատությունում նրանց հետ առնչվող դերակատարներն ունենան մասնագիտացվածություն ու հատուկ պատրաստվածություն: Քրեական դատավարության շրջանակներում քննիչները հատուկ մասնագիտացվածություն չունեն»: Նա նկատեց, որ անչափահաս մեղադրյալների գործերով էլ անհրաժեշտ մասնագետներն ընդգրկված չեն, նա կարծում է, որ այդ դեպքերում հոգեբանները խիստ անհրաժեշտ են.«Պետք է փոփոխվի մոտեցումը եւ ամրագրվի հոգեբանի, սոցիալական աշխատողի համապատասխան մասնագետների ներգրավվումը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































