Հուլիսի 03-ին, Ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում՝ թիվ 199 դպրոցի ֆուտբոլի դաշտում, հայտնվել է կատաղած ցուլ:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» ծառայության աշխատակիցը և կենդանաբանական այգու փոխտնօրենը:
Կենդանաբանական այգու հատուկ մասնագետի կողմից կենդանին քնեցվել և տեղափոխվել է տիրոջ անասնագոմ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: