
Անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ասուլիսում արած այն արտահայտությանը, թե բուհական կոռուպցիայի դեմ պայքարի ձեւերից մեկը կարելի համարել կաշառակեր 5 դասախոսի գլուխ ցցերի վրա հանելը, Զոլյանը հայտարարում է. «Հարցումների համաձայն, օրինակ, լեզվաբանական համալսարանում կաշառակերության աստիճանը 0,6 % է, ինչ վերաբերում է նախարարությանը եւ համակարգին՝ 70% : Այսինքն դա նշանակում է, որ ամբողջ նախարարությո՞ւնը պիտի գլխատվի»:
Բարձրագույն կրթությանը «մասով» եվրոպական տիպի կամպուսների եւ հանրակացարանաշինության մասին էլ նա հետեւյալ կարծիքի է. շինարարությունը «փող ուտելու եւ ամենաանվերահսկելի ոլորտ է». «ՙԴա վաղուցվա երազանք է՝ երեւանյան բուհերին քաղաքի կենտրոնից քշել մարզեր, իսկ նրանց շենքները դարձնել հյուրանոց կամ ռեստորան: Իհարկե, Եվրոպայում էլ կամպուսներ կան, բայց համալսարանական հին շենքերը մնացել են՝ այնտեղ կամ ռեկտորատն է կամ թանգարաններ»:
Սուրեն Զոլյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































