
Երեկ Ֆուտբոլի տանը կայացած ՌՖՄ գործկոմի նիստում 85-ամյա Նիկիտա Սիմոնյանը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ, հոլանդացի Դիկ Ադվոկատին: Հետաքրքիր է, որ առայժմ ՌՖՄ-ն գլխավորելու ցանկություն ոչ ոք չի հայտնել, չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 25-ն է, իսկ թեկնածուների անունների հրապարակման վերջին օր սահմանվել է օգոստոսի 23-ը:
Նիստում Նիկիտա Սիմոնյանը ազգային հավաքականի ներկայիս վիճակը գնահատել է փակուղային, քանի որ այդ երկրի ընտրանին արդեն օգոստոսի 15-ին ընկերական հանդիպում ունի Կոտ-դ՝Իվուարի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին մեկնարկում է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































