Հրապարակային հեծանվավազքի Պեկինի օլիմպիական խաղերի եւ աշխարհի 9-ակի չեմպիոնուհի, բրիտանացի Վիկտորիա Պենդլթոնը հերթական անգամ լուսանկարվել է բաց ֆոտոսեսիայում՝ GQ հանդեսին ցուցադրելով իր գերազանց մկանները:
Մարզուհին խոստովանել է, որ շքեղ ու մկանուտ մարմին ունենալու մեջ զարմանալի ոչինչ չի տեսնում: «Ես մշտապես հաճախում եմ վարժասարքերի դահլիճ եւ կատարելագործում մարմինս: Կարծում եմ, այն շատերին է դուր գալիս: Ինձ հաճախ են ասում, որ շատ գեղեցիկ հետույք ունեմ: Ընդորում, ասում են թե մրցումներից, երբ հանդես եմ գալիս կիպ մարզահագուստով, թե բաց ֆոտոսեսիաներից հետո: Եվ ինձ համար որեւէ տարբերություն չկա: Երկու դեպքում էլ իմ հետույքն աննկատ չի մնում», – մարզուհու խոսքերը մեջբերում է «Daily Mail»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: