
Ա. Ահարոնյանը տեղեկացրեց նաև, որ Ա. Բադալյանի մոտից հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության: Քննությունը վարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:
Ի դեպ, հիշեցնենք, որ Արման Բադալյանի անունը կապվում էր 2004թ. հունիսին կրկին կայարանամերձ տարածքում գտնվող բուքմեյքերական գրասենյակներից մեկում սկիզբ առած, ապա հարակից շենքերի բակ տեղափոխված վիճաբանության ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության միջադեպի հետ, որի ժամանակ գլխից հրազենային վնասվածք էր ստացել, Աշոտ Վասիլյանը, ով այդ ժամանակ Ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության («6-րդ վարչություն») օպերլիազոր, իսկ հետո նաև Ոստիկանության համակարգում տարբեր տարիներին բարձր պաշտոններ (այդ թվում՝ նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնը) զբաղեցրած և այժմ թոշակի անցած Ալեքսանդր Վասիլյանի որդին էր: Բարեբախտաբար, Աշոտ Վասիլյանի կյանքը հետագայում հաջողվել էր փրկել:
Tert.am


















































