Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության օրը նշեցին նաեւ Մաշտոցի այգում (Տեսանյութ)

Հուլիս 05,2012 22:28

Մաշտոցի այգում այսօր քաղաքացիները նշեցին Սահմանադրության օրը: Տոնակատարությունը սկսելուց առաջ մի խումբ  ակտիվիստներ այգում նախ տեղադրեցին «Մաշտոցի պուրակը պատկանում է հանրությանը» ցուցատախտակը: Իսկ ավելի ուշ ակտիվիստները ներկայացան  ելույթներով: «Ի՞նչ ենք տեսնում այս երկրում, մենք տեսնում ենք ամենաթողություն, մի խումբ հարուստ,  իշխանությանը սերտաճած օլիգարխիայի կողմից, որոնք իրենց արտոնյալ դաս են զգում եւ կարող են մարդուց խլել ամեն ինչ, այդ թվում նաեւ նրա հիմնարար իրավունքը՝ կյանքի իրավունքը»,- իր ելույթում ասեց ակտիվիստներից մեկը՝ նշելով, որ Սահմանադրության օրը նշելով հանդերձ դեռ քաղաքացու սահմանադրական իրավունքը շարունակվում է ոտնահարվել:  Մաշտոցի պուրակ էր եկել նաեւ  երգիչ Արթուր Իսպիրյանը: Նրա երգերով ավարտվեց տոնակատարությունը: Ա. Իսպիրյանը ասաց, որ թեեւ այսօր Սահմանադրության կիրառման առումով խնդիրներ է տեսնում, բայց հավատում է, որ ապագայում այն  ամբողջովին կկիրառվի.«Հասարակությունը, երբ արթնանում է, պայքարն ուժեղանում է, հասարակության այդ արթնացումն է նպաստում Սահմանադրության իրականացմանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031