
Քանի որ շենքի բնակիչները համատիրության հետ այս հարցում որեւէ հույս չեն կապում, սեփական լուծումն են առաջարկում՝ աղբատարը հանել:
«Հարակից շենքերից հանել են եւ աղբի հոտ այլեւս չկա: Աղբարկղները թող տեղադրեն մի հարմար տեղ եւ ավելի լավ է մենք մեր ձեռքով շենքից հանենք աղբը, քան թե այդ հակահիգիենիկ ու հակասանիտարական պայմաններում տասնյակ տարիներ ապրենք: Մեր կողքին էլ` կրծողների բազմացնենք: Էլ չենք ասում, որ ամեն օր երեխաներն են առնչվում այդ կեղտի հետ»,-դժգոհում են նրանք:
Աղբը շենքի բնակիչների միակ խնդիրը չէ: Աղբատարի հնության է՝ մոտ 35-ամյա վերելակը: Աժ ընտրություններից առաջ Մառի 12 շենքի բնակիչներին խոստացել են շենքի չաշխատող բեռնատար վերելակը գործարկել, սակայն՝ ընտրություններից հետո՝ խոստումը`«գրել սառույցին»: Շուրջ 100 ընտանիք ունեցող շենքը մեկ վերելակի հույսին է, որի տեխնիկական վիճակի մասին բնակիչները խիստ մտավախությամբ են խոսում: Շենքի մուտքը նույնպես մաշված է. «Պատերը կեղտի մեջ կորած են, աստիճանները՝ կրծած: Անհասկանալի է, թե համատիրությունն ինչ նպատակով է գումարներ հավաքում, եթե, գոնե որոշ չափով նման խնդիրներով չի զբաղվելու»,- Aravot.am-ին իրենց բողոքը փոխանցեցին բնակիչները:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































