MLS-ը «Լոս-Անջելես Լեյքերզի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմին որակազրկել է «Սան Խոսեի» հետ հանդիպման ժամանակ կատարված մի դրվագի պատճառով, որի համար, սովորաբար, կարգազանց ֆուտբոլիստին դեղին քարտ են ցույց տալիս: Սակայն Անգլիայի հավաքականի նախկին անդամը, որին, ի դեպ, վերջերս չընդգրկեցին օլիմպիական թիմ, սրանից պետք է որ իրեն բավարարված զգա, քանի որ ամերիկացիներն աշխարհին մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ ինքը ֆուտբոլի մեծագույն վարպետ է:
Բեքհեմը մեղադրվել նրանում, որ խաղի ժամանակ գնդակով դիտավորյալ հարվածել է մրցակից թիմի՝ գազոնին հայտնված խաղացող Սեմ Քրոլինին: Դժգոհ լինելով Քրոլինի պահվածքից, որը Բեքհեմի կարծիքով սիմուլյանտություն է անում, անգլիացին մոտ 25 մետրից գնդակը դիպուկ «կախել» է խաղընկերներով ու մրցավարով շրջապատված ֆուտբոլիստի վրա ու դիպել, որից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ քաշքաշուկ է սկսվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: