Հունաստանում վառված սուրբ կրակը Լոնդոնի ճանապարհին հանգչել է ռաֆթինգի երիտասարդական հավաքականի ավագի ձեռքում՝ 20 օր չձգելով մինչեւ բացման հանդիսավոր արարողություն: Դա տեղի է ունեցել, երբ մարզիկները կրակով մտնում էին մարզական նավակ: Ջրի կաթիլները եւ ուժեղ քամին հանգցրել են կրակը: Չնայած օլմպիական կոմիտեի ներկայացուցիչներն այն անմիջապես կրկին վառել են, սակայն ավանդույթն ասում է, որ օլիմպիական կրակը պարտադիր պետք է վառվի Օլիմպոսում՝ հանդիսավոր արարողության ժամանակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: