
Վեզիրյանն ասաց, որ այժմ իրենք սպասում են իրավապահ մարմինների գործողություններին, քանի որ ինչպես նախատեսվում է հայաստանյան օրենսդրությամբ, ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները կարող են հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար:
Այնուհետև Վեզիրյանը հեռախոսափողը փոխանցեց իր փաստաբան Նինա Կարապետյանին և հարցին, թե Վեզիրյանը պատրա՞ստ է ներել Ռուբեն Հայրապետյանին, պատասխանեց փաստաբանը. «Անկախ նրանից Հայրապետյանը զղջացել է, թե ոչ, քրեական գործը կհարուցվի և նոր միայն Արման Վեզիրյանը կորոշի` ինչ անել»:
Նախօրեին երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ միջադեպ էր տեղի ունեցել Արման Վեզիրյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև, և Վեզիրյանն էր մեզ հետ զրույցում ասել էր. «Ռուբեն Հայրապետյանը ինձ անձամբ հրեց և գցեց գետնին, ես ընդամենը լուսանկարում էի «Հարսնաքար»-ի դիմաց կատարվող իրադարձությունը, ոստիկաններին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե Հայրապետյանի հասցեին որևէ վիրավորական արտահայտություն հնչե՞լ է Վեզիրյանի կողմից, որ պատգամավորը դիմել է այդ քայլին, իրավապաշտպանը պատասխանել էր. «Ոչ, ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ոչ ես որևէ բան չեմ ասել, ես չեմ եկել ընդեղ ցույցին մասնակցելու ես այնտեղ եղել եմ որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան: Ես ընդամենը իմ դիտորդական առաքելությունն եմ կատարել»:


















































