Քաղաքագետ Գ
Ըստ քաղաքագետի, հրադադարի խախտումների 99,9 տոկոսը ադրբեջանցիների ձեռքի գործն է, հայկական կողմը դրա կարիքը չունի, քանի որ հասել է իր ուզածին: Իսկ ադրբեջանցիները, Գագիկ Համբարյանի մեկնաբանմամբ, վերջին շրջանում լկտիացել էին այն պատճառով, որ միջազգային հանրությունն ու Մինսկի խմբի համանախագահները ոչ մի հայտարարություն չէին անում և կոնկրետ որևէ կողմին չէին մեղադրում հրադադարը խախտելու մեջ: «Նույն ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան այցելության ժամանակ իրենք էդպիսի սադրանքներ կազմակերպեցին, և դա չէր կարող անարձագանք մնալ ԱՄՆ կառավարության կողմից: Չնայած իրենք բացեիբաց չմեղադրեցին Աբրբեջանին այդ սադրանքները կազմակերպելու մեջ, բայց միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարության կողմից ադրջեբանական պետության անունը ջնջելը զենքի վաճառքի երկրների ցուցակից մեծ հարված էր Ադրբեջանին, որովհետև սրանով ԱՄՆ ցույց տվեց, որ իրենց դուրը արդեն չի գալիս կոնկրետ Բաքվի սանձարձակ պահվածքը տարածաշրջանում, որը կարող է էլ ավելի վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում և մեծ վնաս հասցնել Ամերիկայի շահերին ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև ամբողջ Մերձավոր Արևելքում: Ոչ ոք չի կարող չի ասել, թե ինչ տեղի կունենա Մերձավոր Արևելքում այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղում վերսկսվեն ռազմական գործողությունները, որը բացարձակ նույնը չի լինի` 1991-94 թվականների ռազմական գործողությունների նման: Այսինքն ավելի մեծ քանակությամբ երկրներ ներգրավված կլինեն, ավելի մասսայական ոչնչացման զենքեր կօտագործվեն մեկը մյուսի դեմ:Իսկ նավթամուղիների ու գազամուղիների առկայությունը մեծ վտանգի տակ կլինեն, որովհետև հայկական կողմը երբեք հետ չի նայի, թե Ադրբեջանը էդ նավթից ու գազից ստացված գումարը կօգտագործի զենք գնելու ու հայերի դեմ դա ուղղելու փաստին»:
Ըստ քաղաքագետի, ուրախալի է, որ Մինսկի խմբի համանախագահներից գոնե մեկը դիվանագիտական ու ռազմական պարագներով ցույց տվեց Ադրբեջանին, որ իրեն դուր չի գալիս վերջինիս պահվածքը, իսկ սա նշանակում է , որ ադրբեջանական սադրանքները կարող են ավելի հասցեական պատասխան ստանալ միջազգային հանրության և կոնկրետ ԱՄՆ-ի կողմից: «Ես շատ ուրախ կլինեմ, որ Ֆրանսիան և Ռուսաստանը ևս իրենց դիրքորոշումը հայտնեն ադրբեջանական սադրանքների պահով, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում քիչ թե շատ ընկնի նախկին հունի մեջ, մինչև որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի բանակցությունների սեղանի շուրջ», -ասում է քաղաքագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև


















































