
Նա նաեւ նշեց, որ Գերագույն մարմինն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ. «Որպեսզի որեւէ կասկածներ չլինեն՝ տեղեկացնեմ, որ գերագույն մարմնի 11 անդամները ընտրվել են 9 փուլով անցկացված քվեարկությամբ, այսինքն՝ ընտրվել են հստակ, ժողովրդավարական սկզբունքներով»:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որ քիչ առաջ հայտարարել էր, որ նախագահական ընտրությւոններին գնում են սեփական թեկնածուով, հարցին՝ միասնական թեկնածու ունենալը բացառո՞ւմ եք՝ պատասխանեց, որ եթե ընդդիմադիր դաշտը կարողանան համախմբել, գուցե Գերագույն մարմինը քննարկի այդ թեկնածուի հարցը:
Ինչ վերաբերում է միասնական շտաբին, պարոն Ռուստամյանը նշեց. «Միասնական շտաբն իր առաքելությունն ավարտել է, հիմա այդպիսի շտաբ չկա»:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ն հաշվարկել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին կարող են լուրջ հակակշիռ ներկայացնել՝ 50 տոկոսից ավելի ձայն կա, որը պետք է համախմբել ու հասկացնել իշխանությանը, որ չի կարելի իշխանությունն ու պետությունը նույնացնել: Այն ռեսուրսը, որը չի սատարելու գործող նախագահին, պետք փորձեն ու կարողանան այդ ռեսուրսը մոբիլիզացնել:
Հարցին ի պատասխան՝ Գերագույն մարմնում դժգոհություններ հնչեցի՞ն, որ այս անգամ ավելի քիչ ձայն եք հավաքել՝ Ռուստամյանը չհերքեց. «Ձեր պատկերացրածից էլ ավելի մեծ խնդիրներ են դրվել, որոնք շատ ավելի տհաճ էին: Մենք բացատրել ենք, թե ինչու եղան այդ արդյունքները, բնականաբար, չենք ասել, որ գոհ ենք, ասել ենք, թե ինչ պայքար է տեղի ունեցել, ասել ենք, որ կա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ: Անազնիվ, անարդար պայքար է եղել: Մենք պարտվել ենք պետության վարչաֆինանսական ռեսուրսի առջեւ: Մեզ չհաջողվեց համոզել ՀՀ քաղաքացուն, որ 10-20 հազար դրամ մի վերցրու, քո համար ավելի լավ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































