
Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ «Հարսնաքարում» սպանված Վահե Ավետյանին, ապա, ըստ նրա, շատ կարեւոր է, եւ պետք է, որ հասարակությունն իր ձայնը բարձրացնի:
«Մաշտոցի» պուրակի մասով էլ ասաց. «Պայքարը շատ ազնիվ էր, բայց դրա ավարտն անձամբ ինձ չբավարարեց: Երբ նախագահն է հարցը լուծում, նա դրանով ասում է՝ չկա պետություն, կա միայն մեկ անձ, որը որոշում է բոլորի փոխարեն: Նույնը «Հարսնաքարի» դեպքում է: Մենք պետք է ընդունենք, որ պայքարում ենք ոչ թե մեկ օլիգարխի, այլ երեւույթի դեմ: Ռուբեն Հայրապետյանը հենց այն քրեածին օլիգարխիայի ներկայացուցիչն է, որը այսօր անձամբ է դարձել այդ համակարգի զոհը: Իսկ այսպիսի երկրում բոլորն են զոհ»,- հավելեց Հակոբյանը, ըստ որի՝ ամբողջ Հայաստանը ծայրից ծայր խնդիր է:
«Մենք պետք է պայքարենք հիմնական խնդրի դեմ: Եվ «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական դեպքը պետք է լինի հիմնական պատճառը՝ մեր օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու համար: Եվ նրանք, ովքեր գտնում են, որ մեր օրենքները լավն են, բայց վատ են գործում, թող լավ ծանոթանան օրենքներին: Ցավոք՝ մենք ձեւավորված քաղաքացիական հասարակություն չենք: Հասարակությունը վտանգավոր նիրհի մեջ է, պետք է արթնանա»,-հավելեց Հակոբյանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































