
Գիտենալով, որ էլեկտրոնային փոստն օգտագործվում է տարբեր կարգի խարդախների կողմից՝ նման նամակներին ուշադրություն չեմ դարձրել: Սակայն վերջին՝ հուլիսի 11-ին ստացած նամակը խորհելու տեղիք տվեց: Նամակի տեքստի առաջին բառերն էին՝ «հարգելի Սերժ Սարգսյան»:
Կարծում եմ, որ խաբեբաներին հրապուրում է հենց ազգանունը, նրանք կարծում են, որ Հայաստանի նախագահի ազգակիցը որոշակի փող կունենա, ինչը կարելի է խաբեությամբ կորզել:
Վերջին նամակը, եթե հավատանք դրա հեղինակին, Տոգոյից է: Հայտնվում է , որ 2003թ այդ երկրում ավտովթարից ընտանիքով զոհվել է «Շելլ» ընկերության աշխատակից Չերնենկո Սարգսյանը, ով թողել է 9,5 միլիոն ԱՄՆ դոլար : Փաստաբանը՝ իբր 5 տարի որոնել է նրա հարազատներին եւ չի գտել, ստիպված նամակներ է ուղարկել վերոհիշյալ բովանդակությամբ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































