Հայաստանցի անվանի մարզիչ Յուրի Դոխոյանը, որը համեմատաբար վերջերս է նշանակվել շախմատի Ռուսաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հրապարակել է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում կայանալիք համաշխարհային օլիմպիադա մեկնող հավաքականի անդամների անունները: Նրանք են. Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին, Ալեքսանդր Գրիշչուկ, Ալեքսանդր Մորոզեւիչ, Դմիտրի Յակովենկո: «Հուսով եմ, որ սա վերջնական կազմն է եւ այն փոփոխության կենթարկվի միայն ֆորս-մաժորային հանգամանքներում», – լրատվամիջոցներին հայտարարել է մասնագետը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: