Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. «Ես բաժնետեր ու հանձնառու եմ իմ քաղաքական թիմի որոշումներին»

Հուլիս 12,2012 11:20

«Շնորհակալ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին մեր ժողովրդի հավաքական հաղթանակի համար նաև իմ՝ իբրև քաղաքացու դերակատարությունը տեսնելու համար։ Իսկ իբրև քաղաքական և կուսակցական մարդ, հստակ է՝ ես բաժնետեր ու հանձնառու եմ իմ քաղաքական թիմի՝ ՀՅԴ-ի որոշումներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց չորրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Ակնհայտ է, որ ժողովրդի հաղթանակի գրավականը համապարփակ աննախադեպ ուժի ստեղծումն է՝ քաղաքացիական, քաղաքական, մտավորական, երիտասարդական ամենալայն ու ամենանվիրված հոսանքների ընդգրկմամբ՝ որպես հավաքական այդ թեկնածության համար պատասխանատվություն կրող բաժնետիրոջ եւ իրական հիմնաղբյուրի: Այս լույսի տակ արժե լրջագույնս քննել ու քննարկել Լիլիթ Գալստյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Պարույր Հայրիկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Նիկոլ Փաշինյանի եւ էլի մի քանի շնորհալի երիտասարդների հասարակական համախմբման հնարավորությունները»:

Aravot.am-ը Լիլիթ Գալստյանից հետաքրքրվել էր` ինչպե՞ս է ինքը մեկնաբանում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, դա իր համար առաջա՞րկ է, թե՞ ընդամենը շոյող խոսք: Լիլիթ Գալստյանը նաեւ հավելեց. «Հայաստանի առջև ծառացած բազմաշերտ մարտահրավերներն իսկապես քաղաքացիական, մտավորական և առհասարակ ազգային ներուժի համախմբում են պահանջում, և սա անառարկելի է։ Երկրի հեռանկարով մտահոգ մարդկանց, պետական, քաղաքական գործիչների ցանկում, այն էլ առաջինը հիշատակվելն անշուշտ շոյիչ է։ Ես էլի անուններ կավելացնեի մեր հազարավոր քաղաքացիների, որոնք ուզում են իսկապես արժանապատիվ երկրի կառուցման մասնակից դառնալ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031