Շրի-Լանկայի օլիմպիական հավաքականը համալրվել է «Տամիլ-Իլամայի ազատագրության վագրեր» ռազմականացված խմբավորման անդամներով՝ տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ այդմ, ապստամբական նախկին խմբավորման մի քանի դիպուկահարներ Լոնդոնում կզբաղվեն իրենց սովորական գործով, սակայն տարբերությամբ, որ օլիմպիական խաղերում կկրակեն ոչ թե կենդանի մարդկանց, այլ՝ կլոր թիրախների վրա: Նախկին ապստամբ զինվորներն իրական կյանքում ձեռք բերած իրենց հմտություններն են ցուցադրելու նաեւ լողում, աթլետիկայում, կրիկետում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: