ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը այսօր հետաձգվեց մինչեւ հուլիսի 19: Դատավոր Գ. Պողոսյանը բավարարեց ամբաստանյալների իրավապաշտպան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը՝ մեղադրող կողմի ճառին ծանոթանալու համար ժամանակ վերցնելու առումով: Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հիմնավորված համարեց Սարգիս Գեւորգյանին, Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին առաջադրված մեղադրանքները եւ միջնորդեց Տիգրան Առաքելյանին ազատազրկման դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին 3 տարի 5 ամիս 15 օր ժամկետով` միաժամանակ վերջինիս համար առաջ քաշելով մեղմացնող հանգամանք ՝ անչափահաս երեխա ունենալը: Սարգիս Գեւորգյանին առաջարկեց դատապարտել 1 տարի 10 ամիս 20 օր ժամկետով, իսկ Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ժամկետով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: