ՀԱԿ ակտիվիստներին մինչեւ 6 տարի ազատազրկման դատապարտելու նախաձեռնությունը ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով անիրականանալի է:« Մեղադրող կողմը կարող է ազատազրկման ժամկետ ամրագրել, բայց ես հասկացել եմ, որ դատական գործընթացում, ակնհայտորեն, դա տեղի չի ունենա, որովհետեւ չեմ կարծում, որ երիտասարդները այդպիսի քայլ են կատարել, որը կարող է դասվել հանցագործությունների շարքում», – Aravot.am-ին ասաց պարոն Բոստանջյանը: Նա դժվարացավ մեկնաբանել ակտիվիստների նկատմամբ պատժատեսակի առաջարկը քաղաքական ենթատեքստ ունի՞, թե՝ ոչ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: