Անտոնիո Բանդերասն ամուսնալուծվում է. այդ մասին գրում է արտասահմանյան մամուլը: Բանդերասն ու իր նախկին կինը՝ Մելանի Գրիֆիթն համատեղ ապրել են շուրջ 15 տարի եւ մեծացրել 2 երեխաների:
Բանդերասը մի քանի ամիս է, ինչ պարբերաբար հայտնվում էր լրագրողների ուշադրության կենտրոնում՝ աղջիկներով շրջապատված, գիշերային ակումբներում զվարճանալիս:
Պարզվում է ամուսնալուծության պատճառը՝ խանդն է: Մելանին շատ էր խանդում ամուսնուն, երբ վերջինս ոչ մի փեշ բաց չէր թողնում շրջապատում:
Նշենք, որ զույգը դեռեւս պաշտոնապես չի հայտարարել ամուսնալուծության մասին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: