
Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանն այսօր հաղորդագրություն է տարածել. «Վերջին շրջանում մամուլում պարբերաբար կեղծ տեղեկություններ են շրջանառվում կապված ԱԺ պատգամավոր, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրության հետ: Համաձայն այդ հրապարակումների, իբրև թե գոյություն ունի պարոն Բալասանյանի կողմից այլ քաղաքական ուժի անդամակցելու համար ստորագրված դիմում: Ակնհայտորեն կեղծ դիմումի գոյության մասին խոսակցությունների կապակցությամբ հայտարարում եմ, որ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրությունը միշտ եղել է թափանցիկ և այնտեղ չկան թաքնված, կամ հանրությանն անհայտ էջեր: Իրականության հետ բացարձակապես կապ չունեցող և երբեմն ծիծաղ առաջացնող լուրեր տարածողներին, ովքեր ամենայն հավանականության շփոթմունքի մեջ են, կոչ եմ անում դրսևորել զսպվածություն և պարկեշտություն»:


















































