
Անրադառնալով ՀՅԴ-ի բարձրաձայնած երկրորդ կետին՝ ընդդիմությանը լայն վերահսկողական հնարավորություններ տալուն, Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս առնվազն կարդալ իր ելույթները, երբ Վերահսկիչ պալատի նախագահ էր նշանակվում, խորհրդարանական ընդդիմությանն ինչ-ինչ լիազորություններ տալու հարցերն էին քննարկվում, Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ եւ այլն: «Մենք միշտ ասել ենք, որ քաղաքական վերահսկողության բոլոր հնարավորությունները պետք է տրվեն ընդդիմությանը»,- հիշեցնում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ տեսակետները վաղուց «Ժառանգության» մոտեցումների շրջանակներում են:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հարցին՝ կառավարման ո՞ր համակարգին է նախապատվություն տալիս ԲՀԿ-ն եւ ինչպե՞ս են կուսակցությունում վերաբերվում ՀՅԴ-ի՝ խորհրդարանական կառավարման անցնելու գաղափարին, ասաց. «Կուսակցության համար սկզբունքայինն այն է, որպեսզի Հայաստանցին ապրի լավ, որպեսզի հայաստանցին ունենա միշտ բարձր տրամադրություն, լինի նյութապես ապահով, բարոյական եւ իրավական հավասարության՝ ժողովրդավարական հիմնարար ազատությունների շրջանակներում: Ի՞նչ կառավարման համակարգով մենք դրան կհասնենք, վստահ եմ, որ հայաստանցիներին դա չի հետաքրքրում: Հետեւաբար, թե պետական, թե տնտեսական կառավարման հարցերում հարկավոր է ելնել ներկայիս իրատեսական վիճակից, որն էլ մեզ կթելադրի այս կամ այն տարբերակը»:
Նա հավելոց նաեւ, որ խորհրդարանական կառավարման համակրգը շատ դրական հատկանիշներ ունի, բայց այսօրվա իրականությունից ելնելով՝ «առայժմ հարկադրված ենք որոշակի վերապահումնոր ունենալ այդ կառավարման տարբերակի հետ կապված»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































