
Վտանգավոր շրջաններից հայրենադարձությունը կազմակերպել արագացված ձևով՝ չսպասելով ճգնաժամի խորացմանը, ինչը կարող է զոհերի և անհաղթահարելի խոչընդոտների պատճառ դառնալ:
Անհապաղ մատչելի պայմաններ ստեղծել Սիրիայից և այլ երկրներից բոլոր ներգաղթել ցանկացողների համար, այդ թվում՝ մեկ ուղղությամբ մեկանգամյա անվճար ուղևորափոխադրում և նվազագույն քանակի անձնական բեռների փոխադրում:
Թույլ չտալ մասնավոր փոխադրողների կողմից իրավիճակի շահագործում:
Կարդացեք նաև
Սահմանել հայրենադարձվածի կարգավիճակ, որը կենթադրի շատ ավելի արտոնյալ պայմաններ, քան որևէ երկիր կարող է տրամադրել փախստականներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիության արագացված ձեռք բերում:
Բոլոր հայրենադարձներին տրամադրել ժամանակավոր կացարաններ և մշտական բնակարաններ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ, հատկապես Արցախի ազատագրված տարածքներում:
Կրթական հաստատություններում ստեղծել հատուկ պայմաններ սփյուռքահայերի երեխաների կրթությունը արդյունավետ շարունակելու համար, սահմանել մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու չափաբաժիններ եւ տրամադրել վարկ ստանալու արտոնյալ պայմաններ, ինչպես նաև օժանդակել աշխաատանք գտնելուն, այդ նպատակով վերապատրաստվելուն»:
Գրավոր դիմումը բանավոր հակիրճ ներկայացրեց միության անդամ Արմեն Մկրտչյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































